3:04 PM Բնական բաղադրատոմս՝ թարախային վերքերը, ֆուրունկուլներն ու խոցերը բուժելու համար | |
Ֆուրունկուլներն ու թարախային բորբոքումները ծանոթ են գրեթե բոլորին: Դրանց առաջացման պատճառ կարող են հանդիսանալ ինչպես ոչ ստերիլ իրերից ստացված վնասնածքները, այնպես էլ ցանկացած միկրոտրավմա:
Սակայն գոյություն ունի մի արդյունավետ բաղադրատոմս, որի օգնությամբ կարելի է մաքրել թարախն ընդամենը մի գիշերվա ընթացքում:
Բաղադրությունը.
· 1 ճ.գ. մեղր,
· 1 ճ.գ. ալյուր,
· 1 հատ ձվի դեղնուց:
Պատրաստման եղանակը.
Հարկավոր է լավ խառնել բոլոր բաղադրիչները և դնել խառնուրդը սառնարան:
Օգտագործման եղանակը.
Քսել խառնուրդն ախտահարված հատվածին, այնուհետև ծածկել այն թղթի, մաքուր սրբիչի կամ անձեռոցիկի կտորով: Վիրակապը հարկավոր է փոխել յուրաքանչյուր երեք ժամը մեկ: Այն կարելի է թողնել ամբողջ գիշեր, իսկ հաջորդ առավոտյան թարախը դուրս կգա առանց ցավի ու գրգռվածության:
Սակայն հարկ է հիշել, որ լուրջ վնասվածքների ու ուժեղ ցավերի դեպքում հարկավոր է դիմել մասնագետի օգնությանը, քանի որ ինքնաբուժությունը կարող է վնասակար լինել առողջության համար:
Նյութի աղբյուրը՝ budetezdorovy.ru | |
|
Всего комментариев: 0 | |