3:12 PM Ոսկին ու արծաթը չի կարելի միասին կրել և 6 այլ միֆ նորաձևության մասին, որոնք պետք է հերքել | |
Վերջին տարիների ընթացքում նորաձևության ոլորտը խոշոր փոփոխությունների է ենթարկվել։ Պոդիումներին սկսել են հայտնվել plus-size մոդելները, իսկ հագուստը ժամանակակից ու վառ գունավորում է ստացել։ Այն, ինչ մի քանի տարի առաջ անճաշակ էր համարվում, այժմ նորաձևության գլխավոր թրենդն է։
cosmo.ru-ն գրում է, որ մի քանի միֆ կա, որոնք պետք է հերքվեն։ 21-րդ դարի նորաձևության մեջ սնահավատությունների ու կանոնների տեղ չկա։ Կարելի է անել այն, ինչ ցանկանում եք, լինել այնպիսին, ինչպիսին միշտ երազել եք լինել։
Ահա, թե որ միֆերը պետք է անհապաղ հերքվեն․
Գլխավոր միֆն այն է, որ ոսկին ու արծաթը չի կարելի միասին կրել։ Տևական ժամանակ սա համարվում էր վատ ճաշակի արտացոլանք, սակայն այժմ ամեն բան փոխվել է։ Կարող եք համադրել ոչ միայն ոսկին ու արծաթը, այլև թանկարժեք և էժանագին զարդերը։
Փայլփլուն հագուստն ոչ միայն երեկույթների համար է։ Իհարկե, պետք չէ երկար ու փայլուն զգեստով աշխատանքի գնալ, սակայն չափավոր փայլը միայն կընդգծի ձեր ոճի զգացողությունն ու գեղեցկությունը։
Տաբատը պետք է կրնկի կեսի չափ երկարություն ունենա։ Սա վաղուց հնացած կանոն է։ Այսօրվա նորաձևությունը հարուստ է ոչ միայն տարբեր երկարություն ունեցող տաբատներով, այլև տարբեր լայնություն։
Շատերը կարծում են, որ չի կարելի տարբեր պրինտերը համադրել միմյանց հետ, սակայն ճիշտ ընտրված գույների ու պատկերների դեպքում դուք չափազանց գեղեցիկ ու ոճային կերպար կստանաք։
Կարծիք կա, որ միայն թանկարժեք իրերն են որակյալ, սակայն այսօր կարելի է հանդիպել բազմաթիվ որակյալ, սակայն մատչելի իրերի, որոնք ավելի հարմար ու գեղեցիկ են, քան թանկարժեքները։
Երկար զգեստները կարճահասակներին չեն սազում։ Դերասանուհի Եվա Լոնգորիան իր օրինակով է ապացուցել, որ կարճահասակ կանանց սազում է այն ամենը, ինչ բարձրահասակներին։ Պարզապես պետք է համապատասխան չափսն ընտրել։
Պայուսակն ու կոշիկները պարտադիր չէ, որ նույն գույնի լինեն։ Սա վաղուց հնացած կանոն է։ Դրանք կարող են հագուստի այլ մասնիկների հետ համապատասխանել ու հիանալի կերպար ստեղծել։
| |
|
Всего комментариев: 0 | |