Приветствую Вас, Гость! Регистрация RSS

sedablog.ru

Понедельник, 2025-07-21
Главная » 2017 » Апрель » 19 » Արյունն ու անոթները մաքրելու արագ ու հեշտ միջոց. «7 բաժակի» բաղադրատոմսը
loading...
3:59 PM
Արյունն ու անոթները մաքրելու արագ ու հեշտ միջոց. «7 բաժակի» բաղադրատոմսը

Արյունն ու անոթները մաքրելու արագ ու հեշտ միջոց. «7 բաժակի» բաղադրատոմսըԱյս պարզ բաղադրատոմսը կօգնի արագ ու հեշտ մաքրել անոթները: Այն բաղկացած է մեղրից, կարմիր գինուց ու հյութերից: Ընդ որում՝ յուրաքանչյուր բաղադրիչից հարկավոր է վերցնել 200 գրամ: Բաղադրիչները 7-ն են, այդ իսկ պատճառով բաղադրատոմսը կոչվում է «7 բաժակ»: Այս ըմպելիքը պատրաստելու համար հարկավոր է խառնել բոլոր բաղադրիչները: Խառնուրդը պետք է պահել սառնարանում և ընդունել օրական երեք անգամ՝ ուտելուց 20-30 րոպե առաջ, մեկական ճաշի գդալ: Բաղադրությունը.   ·   «Կագոր» գինի,  ·   գազարի հյութ,  ·   բողկի հյութ,  ·   կիտրոնի հյութ, ·   ճակնդեղի հյութ,  ·   սխտորի հյութ (մոտ 15 միջին չափի պճեղ),  ·   բնական մեղր: Այս խառնուրդը երիտասարդացնում է օրգանիզմը, բարելավում է առողջական վիճակը, մաքրում է արյունն ու անոթները: Այն բարելավում է արյան ցուցանիշները, բարձրացնում է արյան մեջ հեմոգլոբինի մակարդակը, ազատում է գլխացավերից, կարգավորում է արյան ճնշումը և մաքրում է օրգանիզմը վնասակար նյութերից, աղերից, շլակներից ու տոքսիններից: Ստացված քանակությունը բավարար է մոտ 1,5 ամսվա համար:   Բացի այդ, արյունը մաքրելու համար հիանալի միջոց է լորամրգի հյութը, որն անհրաժեշտ է ընդունել օրական երեք անգամ՝ ուտելուց առաջ 100 գրամ: Կուրսը տևում է երեք շաբաթ:   Գազարի հյութը նույնպես մաքրում է արյունը: Այն հարկավոր է խմել ինչպես և լոռամրգի հյութը՝ օրական երեք անգամ՝ ուտելուց առաջ 100 գրամ: Հարկ է հիշել, որ գազարի հյութը պետք է լինի թարմ քամված: Շատ օգտակար է նաև կեչու հյութը: Այն ևս արյունն ու անոթները մաքրելու շատ արդյունավետ միջոց է և խորհուրդ է տրվում հասունաժամին խմել մոտ 5 լիտր հյութ:   Սակայն հարկ է հիշել, որ այս կամ այն միջոցը կիրառելուց առաջ հարկավոր է խորհրդակցել բժշկի հետ: Պետք չէ զբաղվել ինքնաբուժությամբ, քանի որ յուրաքանչյուրի օրգանիզմը յուրահատուկ է և այն, ինչն օգտակար է մեկի համար, կարող է չհամապատասխանել մյուսին: Նյութի աղբյուրը՝ narodnayamedicina.com Подробнее: https://shabat.am/am/article/127358/Aryunn-u-anotnery-maqrelu-arag

Просмотров: 5773 | Добавил: sedablog1 | Рейтинг: 5.0/1
loading...
Всего комментариев: 0
avatar