4:22 PM Ինչով կարող է պայմանավորված լինել առանց ցանի քորը | |
Քորը համարվում է մաշկային հիվանդությունների գլխավոր ախտանշանը և հաճախ ի հայտ է գալիս նաև համակարգային հիվանդությունների ժամանակ: Հիմնականում է լինում է մաշկային քոր, սակայն քորը կարող է նկատվել նաև բերանի խոռոչի լորձաթաղանթի, քթի, կոկորդի, շնչափողի, շաղկապենու կամ ցայլքի ու սեռական օրգանների հատվածում:
Շատ դեպքերում քորը կարող է չուղեկցվել ցանով: Առանց ցանի քորը նկատվում է հետևյալ հիվանդությունների ու վիճակների դեպքում.
· Քրոնիկական երիկամային անբավարարություն,
· Քրոնիկական սկլերոզող խոլանգիտ,
· Քրոնիկական հեպատիտ,
· Ենթաստամոքսային գեղձի գլխիկի քաղցկեղ,
· Առաջնային բիլիար ցիռոզ,
· Մեծ դուոդենալ պտկիկի խցանում քարով կամ ուռուցքով,
· Հիպերթիրեոզ,
· Հիպոթիրեոզ,
· Հիպերպարաթիրեոզ,
· Շաքարային դիաբետ,
· Կարցինոիդ համախտանիշ,
· Անեմիա երկաթ պակասորդային,
· Իրական պոլիցիտեմիա,
· Հոջկինի լիմֆոմա,
· Լիմֆոմայի այլ տեսակներ,
· Լոյկոզներ,
· Բազմակի միելոմա,
· Վալդենստրեմի մակրոգլոբուլինեմիա,
· Պարապրոտեինեմիա,
· Մաստոցիտոզ,
· Գլխուղեղի աբսցես,
· Գլխուղեղի ուռուցք,
· Իշեմիկ կաթված,
· Ցրված սկլերոզ,
· Վիսցերալ կարցինոմա,
· Շեգրենի համախտանիշ,
· Դերմատոմիոզիտ,
· Փսիխոզներ,
· Դեպրեսիաներ,
· ՄԻԱՎ վարակ,
· Մակաբույծներ,
· Հղիություն,
· Տարիք:
Քորը կարող է անվնաս լինել, սակայն լինում են դեպքեր, երբ այն վկայում է լուրջ մաշկային կամ համակարգային հիվանդության առկայության մասին: Սա է պատճառը, որ այս ախտանշանը ոչ մի դեպքում չի կարելի անուշադրության մատնել: Ցանով չուղեկցվող քորի դեպքում հարկավոր է դիմել մաշկաբանին, ալերգոլոգին, վարակաբանին կամ թերապևտին:
Նյութի աղբյուրը՝ eurolab.ua | |
|
Всего комментариев: 0 | |