1:34 PM Կաղամբով կոմպրեսներ՝ ցավերի դեմ | |
Կաղամբը հայտնի է իր սննդարար հատկանիշներով: Այնուամենայնիվ, քչերը գիտեն, որ կաղամբը հրաշալի կերպով օգնում է մի քանի հիվանդությունների, ինչպես նաև՝ առողջական խնդիրների դեպքում: Այն կարող է օգնել հետևյալ դեպքերում՝ Գլխացավեր Անտանելի գլխացավերը կարող են հոգնածության, չափից շատ սթրեսի և որոշակի աչքի խնդիրների հետևանք լինել: Այս դեպքում պետք է թարմ կաղամբի տերևներով կոմպրես դնել ճակատի և քունքերի հատվածում: Վահանագեղձ Վահանագեղձի ֆունկցիան չափազանց կարևոր է մեր օրգանիզմի համար, քանի որ դրա հորմոնները խթանում են նյութափոխանակությունը, օգնում են նորմալ աճին, և լավացում են մարսողությունը: Վահանագեղձի նորմալ ֆունկցիան վերադարձնելու համար պետք է գեղձի հատվածում կաղամբի տերևներ դնել, փաթաթել վիրակապով և թողնել մնա ամբողջ գիշեր: Հաջորդ առավոտ կաղամբի տերևները կարող եք հանել: Ցավեր՝ կրծքով կերակրելու ժամանակ Նման ցավերի դեպքում թարմ կաղամբի տերևներից կոմպրես դրեք կրծքերին օրական երկու անգամ՝ երեկոյան և առավոտյան: Այս մեթոդն անմիջապես կհանգստացնի ցավը: Վնասվածքներից առաջացած այտուցներ Եթե վնասվածք ստանալուց հետո ձեռքը կամ ոտքը սկսել է այտուցվել, ապա թարմ կաղամբի տերևներով կոմպրես դրեք, թողեք մնա ամբողջ գիշեր: | |
|
Всего комментариев: 0 | |