Приветствую Вас, Гость! Регистрация RSS

sedablog.ru

Понедельник, 2025-07-21
Главная » 2017 » Октябрь » 18 » 3 մթերք, որոնք մասնագետները խորհուրդ չեն տալիս լվանալ
loading...
2:16 PM
3 մթերք, որոնք մասնագետները խորհուրդ չեն տալիս լվանալ

Կան սննդամթերքի տեսակներ, որոնք մասնագետները խորհուրդ չեն տալիս լվանալ, քանի որ այդ կերպ բակտերիաներն էլ ավելի կտարածվեն:

 

Առաջին հերթին ոչ մի դեպքում խորհուրդ չի տրվում լվանալ հավի միսը: Բանն այն է, որ հում վիճակում այն պարունակում է սալմոնելլա և այլ բակտերիաներ, իսկ լվանալիս դրանք հայտնվում են լվացարանի մեջ և ձեռքերի վրա: Նույնը վերաբերում է նաև տավարի մսին, ուստի հավի միսն ու տավարի միսը պարզապես հարկավոր է անմիջապես ջերմային մշակման ենթարկել

Շատերը հավկիթ գնելիս անմիջապես լվանում են դրանք, սակայն այս սովորությունը նույնպես կարող է վտանգավոր լինել: Սովորաբար մինչ խանութներում հայտնվելը հավկիթները մշակվում են հատուկ նյութով, որը բակտերիաներին թույլ չի տալիս բազմանալ, սակայն լվանալու դեպքում այդ նյութը մաքրվում է և բակտերիաները սկսում են շատ արագ բազմանալ:

 

Բացի այդ, սնկերը նույնպես խորհուրդ չի տրվում երկար ժամանակ պահել ջրում, քանի որ դրանք կլանում են ջուրը, ինչի հետևանքով ուտեստի համն ավելի վատն է լինում: Մասնագետները խուրհուրդ են տալիս հանարավորինս արագ լվանալ սնկերը և չորացնել դրանք սրբիչով:

 

Նյութի աղբյուրը՝ gogetnews.info

Просмотров: 278 | Добавил: sedablog1 | Рейтинг: 0.0/0
loading...
Всего комментариев: 0
avatar