2:02 PM Քաղաքավարության այբուբեն. էթիկետի 10 քիչ հայտնի օրենքներ | |
![]() Իրականում քաղաքավարության հիմունքները բավական պարզ են: Մեզնից որոշներին սովորեցրել են դպրոցում՝ խոսքի մշակույթ, քաղաքավարություն, մեծերի հանդեպ հարգանք, արտաքին տեսք և այլն: Բայց այդ ժամանակից ի վեր նոր օրենքներ են ի հայտ եկել, իսկ որոշներն էլ մոռացվել են: Այդ պատճառով մենք որոշել ենք պատրաստել ձեզ համար 10 կետ, որոնք իրեն հարգող մարդը արժե որ իմանա: Ահա, թե ինչն է բացահայտում մարդու մեջ անքաղաքավարությունը: 1. Սրճարանում ոչինչ մի դրեք սեղանին Անքաղաքավարի է սրճարանում սեղանին դնել բանալիներ, դրամապանակ, ակնոցներ և ձեռնոցներ: Ձեր բոլոր իրերը դրեք կողքի աթոռին կամ տեղավորեք պայուսակի մեջ: Հատկապես դա վերաբերում է հեռախոսին: Երբ հասարակական վայրում հեռախոսը դնում եք սեղանին, դուք դրանով ցուցադրում եք, թե որքան անկարևոր է ձեզ համար ձեր դիմաց նստած մարդը: Դուք պատրաստ եք ամեն վայրկյան թերթել սոցցանցերի ձեր ժապավենը, պատասխանել հեռախոսազանգին կամ խաղ խաղալ: Փորձեք հետաձգել ձեր գործերը: 2. Մի հայտնվեք առանց զգուշացման Եթե ձեզ մոտ եկել են չհրավիրված հյուրեր, դուք պարտավոր չեք դիմավորել նրանց տոնական կերպով և անմիջապես անցնել թխվածք պատրաստելուն: Մի կին այդպիսի դեպքերում այսպես էր անում՝ հագնում էր բարձրակրունկներն ու գլխարկը և բացում դուռը: Եթե դռներից այն կողմ նկատում էր հաճելի հյուրի, ապա ասում էր․ «Ինչ լավ է, որ ես հենց նոր եկա»: Իսկ եթե ոչ, ապա հյուրը լսում էր․ «Ցավում եմ, բայց ես պետք է վազեմ»: 3. Եթե դուք հրավիրում եք, ապա դուք էլ վճարում եք Եթե տղամարդն ասում է՝ «Հրավիրում եմ քեզ ընթրիքի», նա նկատի ունի՝ «Ես վճարում եմ հաշիվը»: Երբ դուք լսում եք՝ «Արի գնանք ռեստորան սնվելու», դա նշանակում է, որ դուք պետք է պատրաստի վիճակում պահեք դրամապանակը, չնայած տղամարդը կարող է տեղյակ չլինել վարվեցողության այս կանոնին և արդյունքում շփոթություն լինի: Այդ պատճառով գնալուց առաջ փափուկ կերպով կամ կատակին տալով ճշտեք, թե ինչ նկատի ուներ նա: 4. Զանգահարեք՝ հանդիպման համաձայնեցման համար Դո՞ւր է գալիս կինը: Մի ժամադրեք նրան sms-ի կամ սոցցանցերի միջոցով, իհարկե, եթե դուք 16 տարեկան չեք: Մարդուն ժամադրել, ինչ-որ տեղ հրավիրել հարկավոր է նախորոք՝ 2 օր առաջ: 5. Կանացի պայուսակներ տղամարդիկ չեն կրում Տղամարդը կարող է օգնել կնոջը տանել ծանր տոպրակները, բայց ոչ մի դեպքում պայուսակը: Կինը պետք է ինքը այն բռնի: Եթե ձեր պայուսակում գիրք է դրված, հեռախոսի լիցքավորող սարք և կոսմետիկայի փոքրիկ պայուսակ, ապա հարկավոր է դրանցից մեկը հանել պայուսակից: Արդեն որոշե՞լ եք՝ ինչը: 6. Ավտոմեքենան կոկիկ վարեք Վարորդներն անձրևային եղանակին պետք է ավտոմեքենան դանդաղ վարեն ոչ միայն անվտանգության նկատառումներով, այլ նաև շատ կարևոր է չջրել հետիոտներին: 7. Հազացեք ձախ ձեռքի մեջ Եթե դուք աջլիկ եք, ապա հազալու կամ փռշտալու ընթացքում բերանը փակեք ձախ ձեռքով: Եվ հակառակը: Չէ՞ որ ոչ մեկին դուր չի գա սեղմել ձեր ձեռքը այն բանից հետո, երբ դուք այնտեղ եք թողել մանրէներ: 8. Ներողություն խնդրեք միայն մեկ անգամ Եթե դուք ինչ-որ բանում մեղավոր եք, ներողություն խնդրեք: Ներվա՞ծ եք: Այդ դեպքում այլևս չարժե վերադառնալ այս հարցին, եթե նույնիսկ ձեզ անհարմար եք զգում: Այժմ ավելի կարևոր է չկրկնել սխալը: 9. Օծանելիքն օգտագործեք չափավոր Եթե ձեզ նվիրել են նոր պարֆյում, մի շտապեք ձեզ վրա լցնել շշի կեսը: Հիշեք, որ դուք երթևեկում եք հանրային տրանսպորտով, հերթի եք կանգնում, շփվում եք մարդկանց հետ: Ինչ-որ մեկի համար ձեր բույրը կարող է չափազանց ուժեղ լինել: Այն պետք է շատ թույլ զգացվի ուրիշների կողմից, երբ նրանք գտնվում են ձգված ձեռքի հեռավորության վրա: 10. Պահպանեք ինտերնետ էթիկետը Սոցցանցերի պոպուլյարության աճի հետ զուգընթաց այնտեղ ի հայտ է գալիս սեփական էթիկետը, որը թույլ է տալիս օգտատերերին փոխհարաբերվել միմյանց հետ: Գլխավոր կանոններն են․
| |
|
Всего комментариев: 0 | |