1:35 PM Ահա, ինչպես հեշտությամբ մաքրել գորգը դժվարությամբ անցնող հետքերից. Գլխավոր բաղադրիչներն են սոդան և քացախը | |
Ահա, ինչպես հեշտությամբ մաքրել գորգը դժվար մաքրվող հետքերից. Գլխավոր բաղադրիչներն են սոդան և քացախը Մենք բազմիցս ներկայացրել ենք ձեզ սոդայի և քացախի կիրառման զանազան տարբերակներ կենցաղում, որոնք իրենց արդյունավետության շնորհիվ օրեցօր ավելի լայնորեն են կիրառվում տանտիրուհիների կողմից: Պարզվում է, որ սոդայի և քացախի միացությունը հիանալի կերպով մաքրում է անգամ գորգերի վրայի դժվար մաքրվող հետքերը: Ահա մի շատ էժան ու էֆեկտիվ միջոց, որը հատկապես խորհուրդ է տրվում նրանց, ովքեր տանը երեխաներ ունեն և գորգն ավելի շատ է կեղտոտվում՝ գազավորված ըմպելիքներ, շոկոլադ և այլ գունավոր մթերքներ գորգին թափելու պատճառով: Ձեզ ընդամենը հարկավոր կլինի հարմար տարա, տաք ջուր, աման լվացող հեղուկ, սոդա և քացախ: Բաղադրիչների քանակին և պատրաստման եղանակին կարող եք ծանոթանալ տեսանյութի միջոցով: Այստեղ նաև ինքներդ կհամոզվեք, թե ինչպես է այս միջոցը մաքրում գորգը:
| |
|
Всего комментариев: 0 | |