1:51 PM Կկարողանա՞նք տանը պատրաստել «Բաունտի». Այն էլ ինչպես… այս բաղադրատոմսը չպետք է կորցնել | |
Բաղադրիչներ — 200 գր. Կոկոսի քերուկ Այս բաղադրատոմսով կկարողանաք պատրաստել 23-25 հատ «բաունտի»: Ինչպես պատրաստել «Բաունտի» Կոկոսի քերուկը խառնում ենք խտացրած կաթի հետ: Ստացված խառնուրդը ձեռքերով ձևավորում ենք՝ «բաունտի»-ի բատոնների նման՝ ինչպես ցուցադրված է նկարում:
Պատրաստի կոկոսի բատոնները շարում ենք թղթի վրա և դնում սառցարան՝ 1 ժամ: Կաթնային շոկոլադը հալեցնում ենք գոլորշու վրա կամ միկրոալիքային վառարանում (30 վայրկյանը մեկ խառնում ենք այն): Պատառաքաղով ընկղմում ենք կոկոսի բատոնները հալեցրած շոկոլադի մեջև և կրկին շարում թղթի վրա: Պատառաքաղով ձևավորում ենք արտաքին երեսը այնպես, ինչպես իսկական «Բաունտի» շոկոլադն է և դնում սառնարան, որպեսզի շոկոլադը պնդանա: Սառչելուց հետո կարող եք մատուցել համեղ բատոնները: Մատուցելուց առաջ նախապես ձեզ համար 1 հատ վերցրեք, հետո ուշ կլինի: Բարի ախորժակ: | |
|
Всего комментариев: 0 | |