Приветствую Вас, Гость! Регистрация RSS

sedablog.ru

Понедельник, 2025-07-21
Главная » 2018 » Январь » 7 » Իսկ Դուք գիտեք՝ ինչո՞ւ ենք ամուսնական մատանին կրում մատնեմատին
loading...
3:06 PM
Իսկ Դուք գիտեք՝ ինչո՞ւ ենք ամուսնական մատանին կրում մատնեմատին

Երբևէ մտածե՞լ եք՝ ինչու ենք ամուսնական մատանին կրում հենց մատնեմատին: Չինական փիլիսոփայության մեջ գոյություն ունի բացատրություն այս հարցի վերաբերյալ, և այն շատ գեղեցիկ է:

Համաձայն չինական մշակույթի՝ բութ մատը խորհրդանշում է ծնողներին: Ցուցամատը եղբայրների և քույրերի խորհրդանիշն է: Միջնամատը հենց Դուք եք: Մատնեմատը խորհրդանշում է կյանքի ուղեկցին կամ ուղեկցուհուն, իսկ ճկույթը՝ երեխաներին:

Փորձեք բարձիկներով իրար միացնել ճկույթները, բութ մատները, ցուցամատները և մատնեմատները, իսկ միջնամատը, ինչպես ցուցադրված է ստորև բերված լուսանկարում:

Դուք կհայտնաբերեք հետևյալը.

  • Բութ մատները ունեն մեծ շարժունակություն, ինչը խոսում է այն մասին, որ ծնողները ոչ միշտ կլինեն մեզ հետ:
  • Ցուցամատները մի փոքր քիչ շարժունակություն ունեն, քան բութ մատները: Մեր եղբայրներն ու քույրերը մեզ հետ կլինեն մանկության ժամանակ, հետագայում մեր ճանապարհները նույնպես բաժանվում են:
  • Ճկույթները խորհրդանշում են երեխաներին: Այս մատները նույնպես շարժունակ են․ մեր երեխաները երբ մեծանան, նույնպես կհեռանան մեզնից:
  • Միջնամատերը չունեն շարժունակություն, ինչը բնական է․ մենք չենք կարող լքել ինքներս մեզ:
  • Իսկ հիմա փորձեք իրարից բաժանել մատնեմատները: Դա Ձեզ մոտ չի ստացվի: Զարմացա՞ծ եք:

Չինացիները համոզված են, որ ամուսինն ու կինը միացյալ կյանքում կանցնեն ուրախությունների և դժվարությունների միջով անբաժան: Մի՞թե դա գեղեցիկ չէ…

Просмотров: 287 | Добавил: sedablog1 | Рейтинг: 0.0/0
loading...
Всего комментариев: 0
avatar