1:26 PM Կիտրոնի կեղևի քերուկով բաղադրատոմս, որը կօգնի ազատվել հոդացավերից | |
Կիտրոնը դրական ազդեցություն է ունենում լյարդի, ստամոքսի, աղիների, իմունային, նյարդային ու սրտանոթային համակարգերի վրա: Պարբերաբար կիտրոն օգտագործելով՝ կարելի է կանխել այնպիսի հիվանդություններ, ինչպիսին են մրսածությունը, բրոնխիտը, գրիպը, լարինգիտը, արթրիտը, բակտերիալ վարակները, երիկամների ու լեղապարկի քարերի կուտակումը և զարկերակային բարձր ճնշումը: Վերջին հետազոտությունների համաձայն՝ կիտրոնը կանխարգելում է նույնիսկ քաղցկեղը, սակայն այն նաև կարող է օգտագործվել որպես ցավազրկող միջոց հոդացավերի դեպքում: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում մի բաղադրատոմս, որը կօգնի մեղմացնել հոդերի ցավը: Բաղադրությունը. 2 կիտրոնի կեղևի քերուկ, ձիթապտղի յուղ: Պատրաստման եղանակը. 1. Կիտրոնի կեղևի քերուկը լցնել տարրայի մեջ և այն ամբողջությամբ լցնել ձիթապտղի յուղով: 2. Փակել տարրայի կափարիչը և թրմել 14 օր: 3. Պատրաստի դեղամիջոցը քսել մաքուր մառլյայի կտորի վա և դնել ախտահարված հատվածին: 4. Մառլյայի վրայից փաթաթել պոլիէթիլենային թաղանթ և տաք բրդյա կտոր: 5. Այս կոմպրեսը հարկավոր է թողնել ամբողջ գիշեր, իսկ առավոտյան հոդացավը կանհետանա: | |
|
Всего комментариев: 0 | |