2:31 PM Անքնությունից ազատվելու 10 շատ հեշտ մեթոդ | |
Ունե՞ք անքնություն: Հավատացեք, դուք միայնակ չեք: Անքնության պատճառները բազում են: Ոմանք չեն քնում, քանի որ ողջ գիշեր իրենց սիրելի սերիալն են դիտում, որոշ մարդիկ անհանգիստ են՝ սպասվելիք իրադարձության հետ կապված, որոշ մարդկանց մոտ անքնությունը չունի հստակ պատճառներ: Ցանկացած դեպքում, հետևելով խորհուրդներին՝ կարող եք քնել նորածնի նման: 1. Վեր կացեք և ուրիշ գործով զբաղվեք Գուցե տարօրինակ հնչի, բայց եթե դուք չեք կարողացել քնել 20 րոպեի ընթացքում, ապա անկողնում թավալվելը ձեզ չի օգնի: Վեր կացեք, զբաղվեք ինչ-որ գործով, կարդացեք ու մի մտածեք այն մասին, որ չեք կարողանում քնել: Դա կհեռացնի քնելու մասին մտածելու ավելորդ մտքերը, և դուք արդեն կքնեք առանց ջանքերի: 2. Քնելուց առաջ հեռու մնացեք համակարգչից և սմարտֆոններից Հեռուստացույց, հեռախոս, պլանշետ… Մոռացեք այս ամենի մասին քնելուց առաջ: Ինչո՞ւ: Գիտնականները պարզել են, որ էկրանային լույսը խաթարում է ուղեղի բնականոն աշխատանքը, և ուղեղին հասնում են ազդակներ, որ դեռ ցերեկ է: Սա է հիմնական պատճառը, որ չեք կարողանում քնել: 3. Միշտ պառկեք քնելու նույն ժամին Հանգստյան օրերին շատերն են սիրում ուշ պառկել, բայց դա ոչ թե օգուտ է, այլ վնաս: Նույն ժամին քնելու պառկելը ղեկավարում է օրգանիզմի բնականոն աշխատանքը: Նույն ժամին պառկելը կնվազեցնի անքնությունը: 4. Փոխեք ննջարանի դասավորությունը Ձեր վերմակը, բարձը կամ ներքնակը ձեզ դուր չի՞ գալիս: Այս դեպքում խոսք անգամ չի կարող գնալ լավ ու հանգիստ քնի մասին: Ինչպե՞ս եք պատրաստվում քնել մի սենյակում, որն ընդհանրապես կապ չունի հարմարավետության հետ: Անհարմարության դեպքում անմիջապես քայլեր ձեռնարկեք փոփոխություններ անելու համար: Սենյակում կարող եք փոխել ամեն ինչ՝ լամպերը, պահարանները, վարագույրների գույնը: 5. Անկողինը միայն քնելու համար է Անկողնում նախաճաշելը, իհարկե, շատ հաճելի է, բարձին հենված կարդալը՝ շատ հարմարավետ: Սակայն հենց այս հաճելի պահերը կարող են դառնալ անքնության պատճառ: Որքան շատ եք անկողնում զբաղվում այնպիսի բաներով, որոնց տեղն անկողինը չէ, այնքան հեռացնում եք ձեզնից առողջ քունը: 6. Փորձեք «ավելացնել» մելատոնին Երևի թե բոլորի հետ էլ եղել է իրավիճակ, երբ սկսել եք նայել հետաքրքիր ֆիլմ, բայց նկատել եք, որ 3-4 ժամ հետո պետք է լինեք աշխատանքի վայրում: Հատկապես այն դեպքում, երբ նման իրավիճակները պարբերական բնույթ են կրում, պետք է գնել մելատոնինով հարուստ հավելումներ: Այս ամենը, իհարկե, բժշկի հետ խորհրդակցելուց հետո: 7. Պարզաբանեք սթրեսային իրավիճակները Իհարկե, ավելի հեշտ է խոսելը, քան գործելը, բայց աշխատեք քնից առաջ պարզաբանել բոլոր իրավիճակները, որոնք ձեզ անհանգստացնում են: Լարված նյարդերով քունը երբեք չի կարող համարվել առողջ: Եթե անգամ ներքին բախումները զարգանում են, փորձեք գտել ռացիոնալ լուծում: Կա վարկած, որ կարելի է հանգիստ քնել, երբ ձեզ հուզող բոլոր հարցերն ու կարծիքները գրառել եք օրագրում: 8. Խորը շնչեք Շնչեք խորը և հանգիստ: Ոչ, սա բնավ էլ բժշկական ստուգում չէ, պարզապես խորը շունչը կօգնի հանգստանալ: Շնչառությունը կարգավորելու դեպքում կարող եք մոռանալ անքնության մասին: 9. Շարեք ոտքերի բթամատերը և հաշվեք 1000-ից մինչև 1-ը Ծիծաղելի է հնչում, բայց արդյունքը շատ արդյունավետ է: Անջատեք լույսերը, փակեք վարագույրները և պառկեք: Հետո դանդաղ շարժեք ոտքերի բթամատերը և հետհաշվարկ կատարեք 1000-ից 1-ը: Այս մեթոդով ողջ մարմինը կհանգստանա, և դուք չեք էլ նկատի՝ ինչպես քնեցիք: 10. Դիմեք հատուկ բժշկական կենտրոն Եթե անքնությունն արդեն սովորական է դարձել, ապա պետք է պարտադիր դիմեք հատուկ բժշկական կենտրոն: Բժիշկները կօգնեն հասկանալ՝ որն է անքնության պատճառը, և կօգնեն ձեզ գտնել ռացիոնալ լուծում: Շատ կարևոր է, որ առանց բժշկի հետ խորհրդակցության չօգտագործեք քնին նպաստող ոչ մի հաբ: Եթե հասկանում եք, որ անքնությունը սթրեսների և լարվածության արդյունք է, ապա դիմեք հոգեբանի օգնությանը: Համոզված եղեք, որ ձեր ջանքերը զուր չեն անցնի, և վաղ թե ուշ դուք կընկերանաք քնի հետ: | |
|
Всего комментариев: 0 | |