2:50 PM Երկար և առողջ մազեր. օգտակար խորհուրդներ | |
Steptohealth.ru կայքը գրում է, որ վերջին տարիների նորաձևության տենդենցներն այնպիսին են, որ շատերը երազում են երկար մազերի մասին: Սակայն մազերը երկարացնելն այնքան էլ հեշտ չէ, որքան թվում է, քանի որ բոլորի մազերի տեսակները տարբեր են: Շատերը հաճախ փորձում են օգտագործել քիմիական միջոցներ, որոնք իրականում թուլացնում են մազերը՝ այդպիսով դանդաղեցնելով մազերի բնական աճը: Եվ մեկ հայտնի տարբերակ է մոտական վարսավիրանոցում մազերի ծայրերը կտրելը, սակայն գրեթե բոլոր դեպքերում կտրվում է մազերի բավական երկար հատված, արդյունքում՝ ստացվում է, որ մազերը մնում են նույն չափի: Ինչպես լուծել խնդիրը Լավագույնը, ինչ կարող եք անել՝ երկար, առողջ և գեղեցիկ մազեր ունենալու համար, բնական միջոցներից օգտվելն է, որոնք միշտ օգտակար են: Բացի դա՝ այդ դեպքում դուք չեք կանգնի ալերգիկ ռեակցիաներ ունենալու վտանգի առաջ: Ամեն դեպքում այս կամ այն մթերքը ձեր մազերին վնաս չի տա: Մազերի համար նախատեսված բնական միջոցները բազմաթիվ են, սակայն ոչ բոլորն են նույն կերպ արդյունք տալիս: Կարմիր լոբի և սպիտակ գինի Բաղադրամասեր
Պատրաստման եղանակը Լոբին լցրեք ջրի մեջ, դրեք կրակի վրա: Երբ ջուրը կներկվի կարմիր գույնով, ավելացրեք գինին, հանեք կրակից, թողեք 15 րոպե: Այդ ընթացքում խառնուրդը կսառչի, այն կկարողանք քսել մազերին: Մազերին քսելուց հետո թողեք 15 րոպե: Առավել լավ արդյունք ստանալու համար այդ ընթացքում մազերի վրա կարող եք լողանալու համար գլխարկ քաշել, որպեսզի սնուցող միջոցները ներծծվեն արմատների մեջ: Լվացեք մազերը և մի մռացեք կոնդիցիոներ օգտագործելու մասին: Շաբաթվա ընթացքում մեկ անգամ կրկնեք այս պրոցեդուրան: Ռոզմարինի յուղով շամպուն Այս միջոցը շատ օգտակար է և բավական մատչելի: Բաղադրամասեր
Պատրաստման եղանակը Ձեր շամպունի մեջ ռոզմարինի յուղ ավելացրեք և լավ խառնեք: Ամեն օր մազերը լվացեք այդ շամպունով և մի մոռացեք կոնդիցիոների մասին: Արդյունքը կզգաք արդեն մի քանի շաբաթ անց: Սոխով շամպուն Սա մազերի երկարացման ամենահայտնի միջոցներից մեկը չէ, սակայն ամենաարդյունավետներից մեկն է: Բաղադրամասեր
Պատրաստման եղանակը Սոխը կտրատեք: Մի մասը լցրեք շամպունի մեջ և թողեք թրմվի մոտ մեկ շաբաթ: Մազերը դրանով լվանալուց հետո մի մոռացեք նաև կոնդիցիոների մասին: Կոկտեյլ յուղերից Բաղադրամասեր
Պատրաստման եղանակը Խառնեք այս բաղադրիչները և քսեք մազերի արմատներին: Մատներով մի փոքր մերսեք մազերը, որպեսզի խառնուրդը ներծծվի մաշկի մեջ: Ապա մազերին ֆոլգա փաթաթեք՝ տերմոէֆեկտ ստանալու համար: Թողեք 10-15 րոպե, լվացեք մազերը՝ չմոռանալով կոնդիցիոների մասին: Պրոցեդուրան կրկնեք ամեն օր մեկ շաբաթվա ընթացքում, և արդյունքները կգոհացնեն: | |
|
Всего комментариев: 0 | |