2:51 PM Սխտորի մոգական հատկությունները | |
Սխտորը միշտ համարվել է մոգական բույս: Եթե հիշենք հին լեգենդները և հեքիաթները, ապա սխտորով մարդիկ պաշտպանվում են վհուկներից և վամպիրներից: Մինչև հիմա սխտորի բույրը համարվում է ուժեղ պաշտպանություն բացասական և մութ ուժերից: Սխտորի մոգական հատկություններն առավելապես պաշտպանական բնույթ ունեն: Սխտորը կարող է դառնալ ուժեղ հմայիլ տան համար, գլխավորն այն է, որ պետք է իմանալ, ինչպես և որտեղ այն օգտագործել: Սխտորի օգտակար, մոգական հատկությունները: Եթե Դուք ցանկանում եք պահպանել Ձեզ և Ձեր ընտանիքը բացասական էներգիայից, աչքից և հիվանդություններից, ապա օգտվեք ժողովրդական մոգության խորհուրդներից և տան համար պատրաստեք սխտորից հմայիլ: Ինչ է հարկավոր դրա համար անել. 1. Վերցրեք 9 գլուխ սխտոր և կապեք մեկ երկար կապով: 2. Կապի ամբողջ երկարությամբ փաթաթեք կարմիր բրդյա թել: 3. Սխտորից պատրաստված հմայիլը կախեք խոհանոցի ամենատեսանելի անկյունում: 4. Այս հմայիլը կպահպանի ամբողջ տունը բացասական էներգիայից: Մոգության մեջ սխտորը այլ բաների համար էլ է օգտագործվում: Միայն պաշտպանական ֆունկցիայով այս բույսը չի սահմանափակվում: Սխտորի օգտակար և մոգական հատկությունների օգտագործման խորհուրդներ: 1. Այն բանի համար, որպեսզի գրավեք հաջողությունը, մի գլուխ սխտոր դրեք ծաղկամանի մեջ: Երբ այն կսկսի ծիլեր տալ, կտրեք դրանք և դրանով ինչ-որ կերակուր եփեք: Դա Ձեզ ուժ և էներգիա կտա: 2. Եթե ցանկանում եք որ Ձեր մտածած գործը Ձեր օգտին ավարտվի, ապա գրպանի կամ պայուսակի մեջ սխտոր պահեք: 3. Եթե ցանկանում եք գումար գրավել, ապա աճող լուսնի երեկոյան սխտորի կեղևը դրեք դրամապանակի մեջ: | |
|
Всего комментариев: 0 | |