7:39 PM Թեստ. Ո՞ր քարը ձեզ հաջողություն կբերի. ընտրեք քարերից մեկը և կարդացեք նշանակությունը | |
Քար առաջին Ձեր կյանքում ամեն բան լավ է ընթանում: Դուք երջանիկ եք, հաջողակ և հեշտությամբ կարող եք կրկնապատկել ձեր երջանկությունը: Շնորհակալ եղեք ճակատագրին ձեր ունեցածի ու ձեռքբերածի համար: Առջևում ձեզ փորձություններ են սպասվում, որոնք հաղթահարելու համար ձեզանից շատ ջանք ու համբերություն կպահանջվի, սակայն դուք կկարողանաք հաղթահարել դժվարությունները: Քար երկրորդ Ձեր հոգում ծանրություն կա կուտակված: Հնարավոր է, որ բարկացած եք մեկի վրա կամ վիրավորված եք: Ձեզ թվում է, որ չեք կարողանա ազատվել այդ հույզերից և առաջ շարժվել, սակայն սխալվում եք: Քաղաքից դուրս գնացեք, հանգստացեք ու մոռացեք հոգսերի մասին: Այն բացասական հույզերը, որ կուտակվել են ձեր մեջ, կարող են ազդել ձեր առողջության վրա: Ներեք բոլորին և առաջ շարժվեք: Ձեր կյանքում դեռ շատ երջանիկ օրեր ու նոր մարդիկ կհայտնվեն: Քար երրորդ Դուք կարողանում եք կյանքին թեթև նայել: Հեշտությամբ եք ընդունում ամեն նոր իրողություն, առանց դժվարությամբ բաժանվում եք մարդկանցից ու կարողանում եք ազատվել աղբից: Դուք ճիշտ ճանապարհ եք ընտրել ձեզ համար: Ապրեք այնպես, ինչպես ինքներդ եք ուզում և մի մտածեք այն մասին, թե ինչ կասեն մյուսները: Ուշադրություն դարձրեք ձեր առողջությանը, իսկ ամենաթեթև անհանգստության դեպքում գնացեք բժշկի մոտ: Քար չորրորդ Դուք որոշել եք փակվել ինքներդ ձեր մեջ, որպեսզի ձեզ ապահովագրեք հետագա հիասթափություններից, քանի որ կյանքում հիասթափություններ շատ եք ունեցել: Այս ամենի հետևանքով տուժում եք ինքներդ, քանի որ չեք ցույց տալիս ձեր իրական հույզերը ու խուսափում եք անկեղծանալուց: | |
|
Всего комментариев: 0 | |