2:10 PM Ինչով կարող է պայմանավորված լինել գիշերը տանջող ծարավի զգացումը | |
Բժշկի խոսքով՝ հաճախ ծարավի զգացումն առաջանում է քնելուց առնվազն 3 ժամ առաջ ուտելու, ալկոհոլ ընունելու կամ սուրճ խմելու հետևանքով: Բացի այդ, գիշերը տանջող ծարավի զգացումը կարող է պայմանավորված լինել նաև որոշ դեղամիջոցների ընդունումով (հատկապես՝ միզամուղ):
Սակայն հարկավոր է նաև շատ ուշադիր լինել, քանի որ այդ խնդիրը կարող է նաև մի շարք հիվանդությունների ախտանշան լինել: Այդ հիվանդությունների շարքին են դասվում շաքարային դիաբետը, մակերիկամների հիվանդությունները, հիպերպարաթիրեոզը, վարակիչ հիվանդությունները, միզաքարային հիվանդությունն ու սրտանոթային հիվանդությունները: | |
|
Всего комментариев: 0 | |