Պատկերացրեք, որ մի օր առավոտյան դուք կարող եք արթնանալ ու տեսնել, որ ձեր եղունգներն ահավոր վիճակում են՝ դրանք դարձել են անգույն, եղունգների վրա առաջացել են հորիզոնական հաստացումներ (պալարներ), կամ դրանք լիովին շերտավորված են:
Եղունգների բնականոն կառուցվածքի բացասական փոփոխությունները / եղնգային թիթեղի բացասական բջիջերի գոյացումը/ կարող են շատ բան խոսել մարդու առողջության մասին:
Հաճախակի եղնգային թիթեղում կատարվող փոփոխություններն անվնաս են և կարող են առաջանալ մարմին ներթափանցած վարակի պատճառով: Մյուս կողմից կառուցվածքի ու գույնի փոփոխությունը /վատացումը/ կարող է վկայել առողջության համար վտանգավոր հիվանդությունների առկայության մասին. այնպիսի հիվանդությունների ինչպիսիք են ՁԻԱՀ-ն ու անգամ քաղցկեղի հատուկ տեսակները:
Եղունգների հիվանդություն
1. Բո գծեր
Բո գծեր՝ ուղղահայաց գծեր եղունգների վրա: Վերջիններս եղունգների վրա հայտնվում են ալիքների տեսքով: Նման գծերը վկայում են օրգանիզմում կատարվող փոփոխությունների մասին. որոշ դեղամիջոցների նկատմաբ բացասական ռեակցիայի մասին, ինչպես նաև նյութափոխանակության խանգարման կամ վարակների մասին:
Եղունգները աճում են օրական մոտավորապես 0.1 մմ արագությամբ, իսկ ոտքերի վրա ավելի դանդաղ՝ 0.03մմ օրական: Ուստի և հնարավոր է բացահայտել գծերի առաջացման ժամանակահատվածն ու հասկանալ վերջիննիս առաջացման պատճառը:
2. Եղունգների վրա փոսիկներն ու դրանց փափկացումը
Եղունգների փափկացումն ու փոսիկների առկայությունը վկայում է օրգանիզմում բորբոքային պրոցեսի առկայության մասին: Եղնգային թաղանթի ակոսիկները հանդիսանում են մի շարք հիվանդությունների, այդ թվում նաև պսորիազի ու էկզեմայի զարգացման առաջին ախտանշանները:
3. Կապտավուն երանգով եղունգներ.
Կապտավուն երանգով եղունգները հավանաբար վկայում են սրտանոթային հիվանդության առկայության մասին: Ցրտի ազդեցության արդյունքում, եղունգների տակ արյան շրջանառությունը զգալիորեն դանդաղում է, սակայն եթե այդքան էլ ցուրտ եղանակ չէ, սակայն եղունգներն արդեն փոխել են իրենց գույնը՝ կապտել են, ապա արժե դիմել մասնագետի:
4. Եղունգների դեղին գույնը
Եղունգների դեղին գույնը հանդիսանում է վտանգավոր պաթոգեն սնկերի՝ դերմատոֆիտների ազդեցության հետևանք:
Տվյալ միկրոօրգանիզմների տեսակը խթանում է եղնգային թաղանթի սնկային ախտահարում:
Դեռ չբարդացած սնկային հիվանդությունները բուժվում են հատուկ քսուքների ու խառնուրդների օգնությամբ: Սակայն բուժումը հարկավոր չէ հետաձգել:
5. Երկայնակի մուգ գծեր
Եղունգներում երկայնական մուգ գծերը, որոնք չեն առաջացել եղնգային թաղանթին հարվածելու կամ այն վնասելու արդյունքում, կոչվում է եղնգային թաղանթի գծավոր մելանոնիհիա: Եղնգային թաղանթին տակ առաջանում է հատուկ պիգմենտ մելատոնինը, որը եղունգներին հաղորդում է շագանակագույն և անգամ սև երանգ:
Ցանկացած դեպքում, եթե անգամ այս ախտանշաններն առկա են ձեզ մոտ, հարկավոր չէ խուճապի մատնվել, պարզապես անհրաժեշտ է դիմել բժշկի:
Աղբյուրը՝ takprosto.cc
|