12:01 PM Պուեռ` աշխարհի ամենաանսովոր թեյատեսակներից մեկը (լուսանկարներ) | |
Թեյն ամբողջ աշխարհում օգտագործվող ամենատարածված ոչ ալկոհոլային ըմպելիքներից մեկն է: Թեյի տեսակները բազմաթիվ են, բայց այսօր կպատմենք մի էկզոտիկ տեսակի՝ չինական պուեռ թեյի մասին: Պուեռն աշխարհի ամենաանսովոր թեյերից մեկն է: Այն արդեն մոտավորապես 3000 տարեկան է: Իսկ ի՞նչ է նշանակում պուեռ: Հարցի պատասխանը կգտնեք Պուեռ ոչ մեծ քաղաքում, որտեղ գտնվում է Չինաստանի ամենամեծ թեյի շուկաներից մեկը: Հենց այստեղ է մշակվել պուեռ թեյի արտադրության տեխնոլոգիան և այստեղից էլ այն լայն տարածում է գտել: Պուեռ ստանալու համար թեյի տերևները ենթարկում են բնական կամ արհեստական հնեցման՝ ֆերմենտացման: Ֆերմենտացման արդյունքում փոխվում է թեյում եղած նյութերի բաղադրությունը, նրա համն ու հոտը: Չինաստանում այս թեյատեսակի արտադրությունը չափազանց տարածված է: Կան խոշոր գործարաններ, փոքր ֆաբրիկաներ, մասնավոր ընտանեկան ձեռնարկություններ, ինչպես նաև "ընտրյալների" համար քիչ քանակությամբ պուեռի էքսկլյուզիվ նմուշներ պատրաստող վարպետներ: Թեյը լինում է բլիթների, գնդիկների, հաբերի, աղյուսիկների տեսքով: Եթե սովորական թեյի համար 10 տարին պահպանման առավելագույն ժամկետն է, ապա պուեռն "ապրում" է տաս, քսան և նույնիսկ երեսուն տարի: Այդ հարցում այն նման է կոնյակին. տարիների հետ չի փչանում, այլ ընդհակառակը՝ հասունանում է և յուրահատուկ համ ու հոտ ձեռք բերում: Գոյություն ունի պուեռի երկու տեսակ՝ Շու պուեռ և Շեն պուեռ: Դրանց համերը չափազանց տարբեր են: Շու պուեռը պատրաստվում է արհեստական միջավայրում, այդ պատճառով էլ գործընթացը տևում է ընդամենը 30-45 օր: Շեն պուեռը ենթարկվում է բնական ֆերմենտացման: "Կիսապատրաստ" թեյը մամլում են և որոշակի պայմաններում պահում են 5-8 տարի և նույնիսկ ավելի: Պահպանման ընթացքում հաշվի են առնվում բազմաթիվ չափանիշներ՝ օդի ջերմաստիճանը, խոնավությունը, լուսավորությունը, նյութը, որից պատրաստված է փաթեթավորումը, և նույնիսկ հատակից մինչև թեյն ընկած բարձրությունը: Մի խոսքով Շեն պուեռ պատրաստելը մի ամբողջ գիտություն է: Պուեռի ազդեցությունն օրգանիզմի վրա • Պուեռն իջեցնում է խոլեստերինի մակարդակը, արագացնում և կարգավորում է նյութափոխանակությունը, լավացնում է մարսողությունը և վերացնում է փորկապությունը: • Պուեռը զգալի ազդեցություն է թողնում սրտանոթային համակարգի վրա, մաքրում է անոթները, ազդում է թրոմբների վրա և նոսրացնում է արյունը, դրանով իսկ նվազեցնելով ինֆարկտի և կաթվածի առաջացման հավանականությունը: • Պուեռը մաքրում է օրգանիզմը, ընդ որում դա կլինիկորեն ապացուցվել է եվրոպական գիտնականների կողմից: Թեյի կանոնավոր օգտագործումը նպաստում է ավելորդ քաշից ազատվելուն, քանի որ օրգանիզմը մաքրում է տոքսիններից, նպաստում է վնասակար և յուղոտ սննդի մարսմանը: Այդ պատճառով էլ պուեռը խորհուրդ է տրվում օգտագործել ավելորդ քաշ ունեցող մարդկանց, ինչպես նաև թունավորումների դեպքում: • Պուեռն ունի սպազմոլիտիկ և աբսորբենտ հատկություններ, օգտակար է ստամոքսի և 12-մատնյա աղիքի խոցի, ինչպես նաև սուր բորբոքային պրոցեսների դեպքում: • Վերջերս գիտնականները եզրակացրել են, որ պուեռի կանոնավոր օգտագործումը կանխարգելում է քաղցկեղի առաջացումը, քանի որ պարունակում է մեծ քանակությամբ ֆերմենտներ, որոնք զգալիորեն իջեցնում են քաղցկեղի և վիրուսային ինֆեկցիաների առաջացման հնարավորությունը: • Այն թարմացնում է ալկոհոլ օգտագործելուց հետո և օգնում է հաղթահարել խումհարը: • Պուեռի ամենազարմանալի հատկություններից մեկն այն է, որ թեյը մարդու մեջ առաջացնում է առողջ կենսակերպ վարելու, ճիշտ սնվելու, ֆիզիկական վարժություններով զբաղվելու ցանկություն: Բացի այդ գիտնականներն ուշադրություն են դարձրել այն բանին, որ պուեռ խմող մարդիկ դադարում են ծխել և ալկոհոլ օգտագործել: • Պուեռը լավացնում է մաշկի գույնն ու կառուցվածքը, ունի երիտասարդացնող ազդեցություն: ՈւՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Պուեռը չի կարելի չափից շատ օգտագործել, շատ թունդ թրմել և խմել սոված վիճակում: Նրա թարմացնող ազդեցությունն այնքան ուժեղ է, որ խորհուրդ չի տրվում այն օգտագործել երեկոյան, քանի որ հնարավոր է ընդհանրապես չկարողանաք քնել: Կրկին շեշտենք, որ պուեռը պարտադիր պետք է օգտագործել ուտելուց հետո, այլապես կարող է բացասական ազդեցություն ունենալ ստամոքսի վրա: Ինչպես ճիշտ թրմել պուեռը Պարտադիր պայման է տաք, բայց ոչ եռման վիճակում օգտագործելը: Առո՛ղջ եղեք: ԲԱՐՈՄԵՏՐ | |
|
Всего комментариев: 0 | |