Приветствую Вас, Гость! Регистрация RSS

sedablog.ru

Понедельник, 2025-07-21
Главная » 2017 » Март » 27 » Օրգանիզմում երկաթի պակասի նշաններն ու ախտանշանները
loading...
12:19 PM
Օրգանիզմում երկաթի պակասի նշաններն ու ախտանշանները

Երկաթը կարևոր հանքանյութ է, որը մասնակցում է օրգանիզմի համար կենսական նշանակություն ունեցող մի շարք ֆունկցիաների: Այն օգնում է հեմոգլոբինի՝ սպիտակուցի արտադրությանը, որն օգնում է արյան կարմիր բջիջներին թթվածին մատակարարել ամբողջ օրգանիզմին:

Օրգանիզմում երկաթի անհրաժեշտ մակարդակի պահպանումը կարևոր է. երկաթի պակասը ամենահիմնական սննդային անբավարարությունն է աշխարհում: Եթե այն չի վերահսկվում ժամանակին՝ կարող է հանգեցնել երկաթ պակասորդային սակավարյունության:

Մեծահասակների մոտ երկաթի պակասի որոշ հիմնական պատճառաներն են՝ երկաթի անբավարար ընդունումը, քրոնիկական արյան կորուստը, հղիության ընթացքում օրգանիզմի կողմից երկաթի մեծ պահանջը և երկաթի պատշաճ յուրացման անկարողությունը:

Համաձայն Առողջության ազգային ինստիտուտի՝ 19-50 տարեկան կանանց համար օրական թույլատրելի չափաբաժինը 18 մգ է:

Հղիության ընթացքում կանանց խորհուրդ է տրվում մեկ օրում օգտագործել 27 մգ երկաթ: Տղամարդկանց համար օրական թույլատրելի չափաբաժինը 8 մգ է:

Ներկայացնում ենք երկաթի պակասի հիմնական 10 նշաններն ու ախտանշանները

• Գերհոգնածություն և հոգնածություն
• հևոց
• գունատ մաշկ
• կոտրվող եղունգներ
• մազաթափություն
• ոչ պարենային նյութեր ուտելու մեծ ցանկություն
• մրսածության զգացողություն
• հաճախակի գլխացավեր
• դեպրեսիա
• անհանգիստ ոտքերի համախտանիշ

Երկաթի անբավարար օգտագործումը կարող է ազդել օրգանիզմի վրա տարբեր ձևերով: Կարևոր է իմանալ այս նշաններն ու ախտանշանները, որպեսզի կարողանաք ճիշտ միջոցառումներ ձեռնարկել:

ԲԱՐՈՄԵՏՐ

Просмотров: 2914 | Добавил: sedablog1 | Рейтинг: 0.0/0
loading...
Всего комментариев: 0
avatar