7:54 PM Ինչպես ընդամենը 3 օրում ազատվել մաշկի պիգմենտային հետքերից | |
Կարտոֆիլի, կիտրոնի և նռան հյութերի խառնուրդի սառեցրած կտորները յուրահատուկ ազդեցություն են ունենում մաշկի վրա՝ արդյունավետ կերպով երիտասարդացնելով այն ու ազատելով մուգ հետքերից:
Կիտրոնն օժտված է մաշկը սպիտակեցնող հատկությամբ, ինչի շնորհիվ այս խառնուրդը սպիտակեցնում է մաշկը: Բացի այդ, շատ օգտակար է նաև կարտոֆիլի հյութը, որն արդյունավետ միջոց է մուգ հետքերից ազատվելու համար:
Բաղադրությունը.
· 1 հատ կարտոֆիլ,
· ½ բաժակ նռան սերմեր, ½ կիտրոն,
· 1 ճ.գ. ջուր:
Պատրաստման եղանակը.
Կարտոֆիլը կեղևազրկել և քերիչով մանրացնել: Մանրացրած կարտոֆիլը լցնել կոտորակիչի մեջ, ավելացնել նռան սերմերն ու ջուրը և լավ հարել, մինչև ստացվի համասեռ զանգված: Ստացված խառնուրդին ավելացնել նաև կես կիտրոնից քամված հյութն ու կրկին խառնել:
Ստացված զանգվածը հարկավոր է լցնել սառույցի համար նախատեսված կաղապարների մեջ և դնել սառցարան (5-6 ժամ):
Պատրաստի սառույցի կտորներով անհրաժեշտ է ամեն օր լավ շփել մաշկը, այնուհետև լվանալ այն սառը ջրով: Առավել լավ արդյունքի հասնելու համար կարելի օգտագործել օրական երկու կտոր սառույց: | |
|
Всего комментариев: 0 | |